«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն, արձակագրի որդի Դավիթ Մաթևոսյանը մարտի 21-ին ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրությամբ հրաժարվեց «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի կառուցման, կահավորման և գործարկման, իր խոսքերով, անարդյունավետ բանակցություններից։
«Պաշտոնական գրությամբ հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան կենտրոն»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից. 2018-ից առ այսօր, չնայած մեր բոլոր ջանքերին, առաջարկներին, պնդումների և հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների և կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ոչինչ-ոչինչ չի փոխվել և չի փոխվի:
Ես այստեղ ու այսուհետև դիմում եմ և դիմելու եմ բացառապես մարդկանց ու հանրությանը, բացառապես ոչ կառավարական կազմակերպություններին, գործարարներին` բոլորին, որ մշակույթի ու բանի ու Հրանտի արժեքն ու դերը հասկանում են. մեր կենտրոնը կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես, այդ ֆինանսավորմամբ: Առաջ. կառուցում նենք մեր Կենտրոնը»,- ասվում է Դավիթ Մաթևոսյանի հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը