22 03 2021

Նորքի տուն-ինտերնատի շենքը չի վաճառվի. նախարարություն

Նորքի տուն-ինտերնատի շենքը չի վաճառվի. նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել.

Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում շրջանառվող լուրերը, թե նախարարությունը պատրաստվում է վաճառել Նորքի տուն-ինտերնատի շենքն ու տարեցներին տեղափոխել թիվ 1 տուն-ինտերնատ։ Տարեցները խնամվում և կշարունակեն խնամք ստանալ՝ յուրաքանչյուրն իր հաստատությունում։

Միաժամանակ հայտնում ենք, որ թիվ 1 տուն-ինտերնատում հացադուլի դեպքեր չկան․ այսօր առավոտից սկսած ելումուտով պայմանավորված՝ խաթարվել էր տարեցների առօրյա գրաֆիկը, ինչի հետևանքով նրանցից ոմանք չէին ներկայացել նախաճաշին․ սոցաշխատողները խնդիրը կարգավորել են։

Նախարարության ընթացիկ բոլոր ջանքերն ուղղված են հաստատությունների պայմանների էական բարելավմանը՝ նպատակ ունենալով հնարավորություններ ստեղծել նաև տարեցների զբաղվածությունն ապահովելու համար։

Հիշեցնենք՝ Yerevan.Today-ը հղում կատարելով իր աղբյուրներին գրել էր, որ Նորքի տուն-ինտերնատի շենքը պատրաստվում են վաճառել: Իսկ նախօրենին թիվ 1 տուն-ինտերնատում տարեցների շրջանում բողոքի ալիք էր բարձրացել, որի պատճառով նրանք հացադուլ էին սկսել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ