Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել չպայթած զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքների մասին։
«Հարգելի հայրենակիցներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանրապետության տարածքից հայտնաբերված ականների ու տարբեր զինատեսակների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ըստ վայրերի։
Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում»,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը