16 03 2021

Գևորգ Կոստանյանի ներկայանալու դեպքում մարտի 1-ի գործի բացահայտվածության հերթական փուչիկը կպայթի. Րաֆֆի Ասլանյան

Գևորգ Կոստանյանի ներկայանալու դեպքում մարտի 1-ի գործի բացահայտվածության հերթական փուչիկը կպայթի. Րաֆֆի Ասլանյան

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ Ինտերպոլը, ՌԴ նույնատեսակ ծառայության օրինակով, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ միջազգային հետախուզումը՝ այն համարելով ապօրինի և քաղաքական նպատակներ հետապնդող, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Փաստորեն, եվրոպացիներն ու ռուսները բացառիկ հարցերում կարող են ունենալ միասնական դիրքորոշում, եթե դա վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարմանը, որից տարբերվում է միայն փաշինյանական արդարադատության մոտեցումը։ Այս պայմաններում, աշխարհում ազատ տեղաշարժվող Գևորգ Կոստանյանը մի քանի անգամ դիմել է իր նկատմամբ միայն Հայաստանում գործող՝ աշխարհի բոլոր երկրների կողմից ապօրինի որակված հետախուզումն ու կալանքը վերացնելու խնդրանքով, որպեսզի հայրենիք վերադառնալու և քրեական գործով վարույթին մասնակցելու հնարավորություն ունենա։ Նրա բոլոր խնդրանքները ՀՀ իրավապահ մարմինների և որ նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մերժվել են։

Եվ գիտեք, թե ինչու՞, որովհետև Գևորգ Կոստանյանի ներկայանալու դեպքում ակնհայտ կդառնա այն իրողությունը, որ նրա դեմ հարուցված քրեական գործով իսկապես ապացույց չկա, հետևաբար այն դատական հեռանկար չունի։ Արդյունքում մարտի 1-ի գործի բացահայտվածության հերթական փուչիկը կպայթի, իսկ այդպիսի շոու գործելակերպի հասցեատերերին՝ հասարակության սահմանափակ մտավոր կարողություններով օժտված անդամներին պատասխան չեն ունենա տալու, առավել ևս՝ երբ դիմացն արտահերթ ընտրություն է, իսկ նրանք գործող իշխանության հիմնական ընտրազանգվածն են», - նշել է Ասլանյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ