16 03 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 585, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 585, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում մարտի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 585 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 179 287-ի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3277 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 839 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4116-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 292 է, ընդհանուր առողջացածներինը՝ 166 702, փաստացի բուժվողներինը՝ 8469 (մեկ օրում ավելացել է 279-ով): Մեկ օրում արվել է 3242 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 780 085 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ