15 03 2021

Անցած շաբաթ գրանցվել 170-ը՝ արտակարգ դեպք. արձանագրվել է 11 մահ. ԱԻՆ

Անցած շաբաթ գրանցվել 170-ը՝ արտակարգ դեպք. արձանագրվել է 11 մահ. ԱԻՆ

Մարտի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 428 դեպք, որից 170-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 79 հրդեհի, 3 փլուզման, 4 քարաթափման, 4 ուժեղ քամու, 8 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 112 կենցաղային կանչ. տուժել է 105 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արձանագրվել է թունավորման 16 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 91 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 456 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 274 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ