ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հայտնում են, որ 68 000 ՀՀ դրամի չափով 4 ամիս աջակցությունից օգտվելու համար դիմումների լրացման վերջնաժամկետն այսօր է՝ մարտի 15-ը:
«Եթե չեք հասցրել լրացնել դիմումը, շտապեք այսօր մուտքագրել այն։ Դիմումը լրացնելու ընթացքում ծագած ցանկացած խնդրի առնչությամբ զանգահարեք նախարարության թեժ գծին՝ 114 համարով կամ այցելեք Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների 1 հասցեում գործող դիմումների բաժին», - նշված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը