12 03 2021

Այսօր հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Այսօր հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Մարտի 12-ի ցերեկը հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության տարածքում՝ մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը 9-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 12-ի քաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում 17-20 մ/վ։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ