09 03 2021

ԲԴԽ նախագահը պահանջել է էթիկայի հանձնաժողով ստեղծել Արման Բաբաջանյանի հայտարարություններն ուսումնասիրելու համար

ԲԴԽ նախագահը պահանջել է էթիկայի հանձնաժողով ստեղծել Արման Բաբաջանյանի հայտարարություններն ուսումնասիրելու համար

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր դիմումը` ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Արման Բաբաջանյանի հայտարարությունների առնչությամբ:

Նա նշել է, որ իր մասնակցությամբ ԱԺ նիստի ընթացքում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները։

Վարդազարյանը պահանջել է հանձնաժողով ստեղծել՝ քննելու պատգամավորի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ