06 03 2021

Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը պայամանավորվել են․ մանրամասներ․ Dejavu

Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը պայամանավորվել են․ մանրամասներ․ Dejavu

Դեժավյուին հայտնի են դարձել մանրամասներ Էդմոն Մարուքյան և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։ Չնայած, որ Մարուքյանն հանդիպումից հետո ասել էր, թե գլխավոր հարցերի շուրջ դեռ կոնսենսուս չկա, բայց իբր կամք կա բանակցությունները շարունակելու։ Գրում է Dejavu տելեգրամյան ալիքը։

«Մեզ հայտնի է դարձել, որ իրականում Մարուքյանը ստում էր, թե Փաշինյանի հետ ոչինչ չեն պայմանավորվել: Պայմանավորվածություն եղել է, և շատ կոնկրետ: Նիկոլը հորդորել է Էդմոնին, անխնա քննադատել իրեն և գործող իշխանություններին, կառավարությանը, ում ուզի: Ըստ Փաշինյանի, այս պահին ընտրազանգվածի շուրջ 45-50% կողմնորոշված չէ:
Իսկ Էդմոնի վրա ըստ էության դրվում է արթուրբաղդասարյանական ֆունկցիա, իսկ դա, իր հերթին նշանակում է, որ նախ փորձելու են առավելագույնս պոկել ընդիմության ձայներից, իսկ արդեն հաջողության պարագայում Փաշինյանի հետ կոալիցիա կկազմեն ապագա խորհրդարանում:
Էդմոն Մարուքյանը մեծ խանդավառությամբ պատրաստակամություն է հայտնել կատարել այդ առաջադրանքը և դառնալ այս իշխանության «ամենամոլեռանդ» քննադատը: Փաշինյանը նրան խոստացել է նաև մեդիա և ֆինանսական աջակցություն ամբողջ ընտրարշավի ընթացքում:
Պայմանավորվածության մանրամասների և դետալների վերաբերյալ մոտ ապագայում ևս կտեղեկացնենք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ