06 03 2021

Տեղի է ունեցել դավաճանություն երկրի քաղաքական ղեկավարության կողմից․ պահեստազորի սպա



Օնիկ  Գասպարյանն իմ մարտական ընկերն է, իմ հրամանատարն է եղել։ Այս մասին ՊՆ-ի մոտ լարգրողների հետ զրուցյում ասաց պահեստազորի սպա, որը ի թիվս այլ զինվորականների ի աջակցություն Օնիկ Գասպարայանի ակցիա էր իրականցում ՊՆ-ի մոտ։

«Նախկինում բոլոր ղեկավարները եղել բանակում ծառայած իմացել են ինչ է բանակը երկրի համար, երկրի անվտանգության համար, խորը գիտակցել են և ճիշտ ժամանակին հրամաններ են տվել, իսկ այսօր մարդիկ են, ովքեր բանակից փախել են, որոնք իրենց հռչակում են գերագույն գլխավոր հրամանատարներ, և իրենց ոչ ադեկվատ խելքով կարգադրություն են տալիս, որոնք ոչ մի ռամկայի մեջ չի մտնում։ Ես համոզված եմ, որ այդ մարդկանց ոչ ադեկվատ հրամանների պատճառով մենք կրեցինք պարտություն»,- ասաց պահեստազորի սպան։

Նա նշեց, որ մարդիկ ուզում են պատրությունը վերագրել բանակին և բանակի ղեկավարությունը․ «Մենք կարող էինք հաղթել, մեր զինվորը, սպան լավ կռվել է, ուղղակի տեղի է ունեցել դավաճանություն երկրի քաղաքական ղեկավարության կողմից»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ