Պարազպես հիասթափեցրին մարդկանց, որոնք օր ու գիշեր խրամատներում, առաջին գծում, թիկունքում կայացնում էին բանակը։ Ունեինք իսկապես հզոր բանակ, այժմ էլ ունենք, ընդամենը անհրաժշտ է կանգնել բանակի կողքին։ Այս մասին ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Դաշնակցություն կամավորական շարժում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը։
«ԳՇ պետը, գեներալները շատ լավ գիտեն իրենց պարտականությունները և բանակ վերակազմակերպելը շատ կարճ ժամանակի խնդիր է»,- ասաց նա։
Անդրադառնալով իշխանությունների կողմից ԳՇ պետի հայտարարությունը քաղաքական որակելուն, Սարգսյանը նշեց․
«Մեր ազգի, մեր պետականության անվտանգության համար առաջին և գլխավոր երաշխավորը բանակն է, մեր գոյության գլխավոր գրավականը բանակն է, ուստի մանցած հարցերը սին խոսքեր են և միտված են բանակը քնադելուն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը