01 03 2021

Սպիտակ համայնքի ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Սպիտակ համայնքի ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության՝ չի կարող շարունակել պաշտոնավարել:

Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի եւ բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։

Շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք:

Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ