Մի շարք քաղաքացիներ այսօր իրազեկման ակցիա կազմակերպեցին Արաբկիրի թաղապետարանի շենքում: Նրանք շրջեցին թաղապետարանի միջանցքներում և իրազեկեցին աշխատակիցներին չտրվել սադրանքների և չմասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին:
Ակցիայի մասնակիցներից Հրանտ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ ահազանգեր կան, որ մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել, եթե չմասնակցեն հանրահավաքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը