Փետրվարի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 91 հրդեհի, 6 փլուզման, 1 հեղեղման, 2 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 122 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Արձանագրվել է թունավորման 7 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 171 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 143 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը