NEWS.am-ը գրում է․
«Այսօր Բաղրամյան պողոտայում մշակութային օր է հայտարարված` զորակցության և հիշատակի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Այսօր մտավորականներ են լինելու Բաղրամյան պողոտայում, որոնք իրենց խոսքը կասեն, իրենց զորակցությունը կհայտնեն, կհարգենք մեր անգին զոհերի հիշատակը, բանաստեղծություններ կհնչեն, հայրենասիրական երգեր կլինեն հայրենասիրական ոգին բարձրացնելու համար»,-ասաց նա:
Գալստյանի խոսքով` հավաքական հայ ժողովուրդը իր նվիրումը և զորակցությունն է հայտնելու բանակին. «Մեր խոնարհումն ենք բերելու մեր հերոսներին: Նաև ոգևորության, քանի որ բանակը շարունակում է մնալ անկախության մեր կարևորագույն ձեռքբերումը, որքան էլ փորձեցին արժեզրկել բանակը, հայ ժողովուրդը բանակի կողքին է, բանակն էլ հայ ժողովրդի և մենք մեր զորակցությունն ենք հայտնում մեր բանակին»:
Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել, որ Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք՝ «Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին» խորագրով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը