ՆԱՏՕ-ն Հայաստանում ստեղծված ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկրում տիրող իրավիճակի էսկալացիայի: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: Կարևոր է խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է կարգավորվի խաղաղ ժողովրդավարական ճանապարհով՝ Հայաստանի սահմանադրության համաձայն», - գրել է վերջինս սոցցանցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը