«Թյուր կարծիք է ձևավորվել, որ սևանցիները դեմ ենք Սևանի մաքրմանն ու Զարգացմանը: Մենք դեմ չենք, մենք առաջնագծում կռիվ ենք տալիս, որ մաքուր լինի Սևանը:
Եկել եք մեզ ասում եք՝ ձեր տներից գնացեք, ձեր տեղերում բերում ենք գերմանացի տեղավորենք: Շատ գեղեցիկ է, շատ սիրուն է, երազանք, նայում ես ու ասում՝ ինչ լավ է, բայց դրա կողքին բազմաթիվ բայցեր կան, դրա կողքին կա երկիր, որ պատերազմից նոր է դուրս եկել, կան բազմաթիվ խնդիրներ: Մենք հիմա պետք է հզորանանք, բանակ պետք է կառուցենք, վերազինե՞նք, թե՞ մի ճեմուղին է կարևոր այս պահին:
Ինչո՞ւ եք ընտրել Սևանի 240 կմ հատվածից հենց էս 4 կմ, որովհետև այդտեղ քիչ թե շատ բիզնեսի տեսնակյունից ավելի լավ է»,- հանրային քննարկման ժամանակ ասաց սևանցի տնտեսվարողներից մեկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը