Հայ մտավորականների և մշակույթի գործիչների համազգային խորհուրդը պաշտոնական գրանցում է ստացել արդարադատության նախարարությունում տարիներ առաջ, սակայն իր ակտիվ գործունեության շրջանը պետք է սկսի այսօր, որովհետև մեր ժողովրդի առջև ծառացել է շատ լուրջ խնդիրներ և մտավորականի առջև երկու ճանապար չթողնելով, մենք ուրիշ ելք չունենք, մենք պետք է մեր խոսքով այսօր կանգնենք ժողովրդի թիկունքին և արտահայտենք ժողովրդի կամքը:
Այն, ինչ կատարվեց Հայաստանում բոլորին է հայտնի, ներկա իշխանությունը ո՛չ հեռանակար, ո՛չ էլ ապագա չունի Հայաստանում, ես չգիտեմ մեկ մշակութային գործիչ, որ պաշտպանի ներկա կառավարությանը»,- մշակութային գործիչների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Աբգար Ափինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը