23 02 2021

ԼՂ-ում երկարաժամկետ խաղաղության հաստատումը կախված է ստեղծված իրողության ճիշտ գնահատումից. Ալիև

ԼՂ-ում երկարաժամկետ խաղաղության հաստատումը կախված է ստեղծված իրողության ճիշտ գնահատումից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկարաժամկետ խաղաղության հաստատումը կախված կլինի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատականից:

«Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը, գործնականում նոր իրողություններ է ստեղծել տարածաշրջանում և աշխարհում: Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծամասամբ կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ իրողությունների ճշիտ գնահատումից»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը «Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի» համանախագահ, եգիպտացի գիտնական և քաղաքական գործիչ Իսմայիլ Սերագելդինի հետ տեսակապի ժամանակ:


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ