23 02 2021

Կգնաք ձեր երեխեքին կպատմեք, որ թուրքի եք պաշտպանել․ քաղաքացին՝ ոստիկաններին



Կառավարության երրորդ մասնաշենքը ամբողջովին շրջափակված է ոստիկաններով։ Այստեղ քաղաքացիներին որևէ կերպ թույլ չե տալիս մոտենալ մասնաշենքին։

Նշենք, որ  քիչ առաջ վարչապետը բազմաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մտավ երրորդ մասնաշենք։

«Կգնաք ձեր երեխեքին կպատմեք, որ թուրքի եք պաշտպանել»,- դիմելով ոստիկաններին ասաց վրդովված քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Այս ոստիկանական շղթաները թող Շուշին պաշտպաներ, այն փամփուշտները որ ասում են կրակելու են ժողովրդի  վրա, էդ փամփուշտներով թող թուրքին կրակեին։ Եկեք փաստենք որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում այլևս զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ