Անթույլատրելի է, որպեսզի որոնողական աշխատանքները կանգ առնեն, որովհետև ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրությանն առ այն, որ ադրբեջանական կողմը առանց մեկնաբանության արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել որոնողական աշխատանքներ:
«Զոհերի ընտանիքները չպետք է զրկվեն իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքից։
Հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից, թե ինչու են խոչընդոտում այդ աշխատանքներին, հակառակ դեպքում ենթադրվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ միտում ունի անպատժելիորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և փորձել օգուտներ կորզել դրանից»,- գրել է Սամսոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը