Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ այսօր ժամը 15։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
«Թշնամին շարունակում է մետր առ մետր զավթել մեր հայրենիքը։ Մեր տասնյակ զինվորներ շարունակում են գերության մեջ մնալ։ Երկրի տնտեսությունն օր- օրի շարունակում է գահավիժել։ Հայաստանը կանգնել է կործանման եզրին։
Մի′ հանդուրժիր այս ամենը, ոտքի կանգնի′ր, պայքարի, միացիր արժանապատվության կռիվ տվող քո ժողովրդին։ Մեր պահանջը մեկն է` դավաճանի հրաժարականը։ Միասին մենք կփրկենք մեր հայրենիքը»,- ասվում է կոչ-ուղերձում։
Այսօրվա հանրահավաքին մասնակցելու կոչով ժողովրդին դիմել են քաղաքական, հասարակական, մշակութային մի շարք գործիչներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը