19 02 2021

Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերազրկումը հարված է խոսքի ազատությանը. Լևոն Սուլթանյան



«Ես չեմ գտնում, որ հեռուստաընկերություն փակելը պետք է կախված լինի մեկ նյութի կամ մոտեցման հետ: Իմ կարծիքն այն է, որ հեռուստատեսությունը, որն ազատ է, որի վրա ազդեցություն չես կարողանում ունենալ, այն վտանգ է ներկայացնում ՝ քաղաքական իշխանության տեսանկյունից, չի լինում իր հետ պայմանավորվել, իրեն ճնշել, իրեն պարտադրել և այլն, դա բերում է խնդրի: Ընդհանրապես ցանկացած ազատ լրատվամիջոց այս խնդրին բախվում է: 

Հիմա մենք արդեն դիմել ենք դատարան, դատարանը մեր հայցը վարույթ է ընդունել, և մենք համարում եմ, որ ճիշտը իրավական պայքարն է, որովհետև նույնիսկ եթե ենթադրենք քաղաքական որոշում է կայացվում, որ պետք է փոխել այս որոշումը, և Հ2 հեռուստաընկերությունը վերադարձնեն եթեր, դա հարցը չի փոխում, քանի որ եթե իրավական հիմք չստեղծվի, որ այսուհետ նման բան չի կարելի անել, վաղը կանեն մեր մյուս գործընկերոջ նկատմամբ: Այստեղ կարևորն այն է, որ խախտմամբ որոշում է կայացվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ