Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը գրավոր պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից հայտնի գործարար, «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի գործով: Այդ մասին Արման Թաթոյանը ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ Մայրապետյանին տեսակցել է մոտ մեկ շաբաթ առաջ:
Նա անդարաձավ նաև Yerevan.Today-ում կատարված խուզարկությանը և առգրավված տեխնիկային: Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով արդեն երկրորդ անգամ է դիմել իրավապահներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը