Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը գնել է բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող RAN oil ընկերությունը և արագ տեմպերով մենաշնորհ է հաստատում ոլորտում։
Mediaport-ի տեղեկություններով, Սուքիասյանի պահանջով՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն սուգումներով և տուգանքներով բառացիորեն տեռորի են ենթարկում վառելիքի վաճառքով զբաղվող մյուս ընկերություններին, ինչպես նաև վերջինս ավելի խոշոր գումար է առաջարկում մրցակից ընկերությունների բենզալցակայանների տարածքների սեփականատերերին՝ մրցակցիներին շուկայից դուրս մղելու և քաղաքի բանուկ հատվածներում սեփական բենզալցակայանները հիմնելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը