Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Լոռու մարզի Սպիտակի ոլորանները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները։
Շիրակի և Տավուշի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» հատվածում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում (բուք) տեղում է ձյուն։
Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։
Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը