Արտասահմանցի ուսանողները այն երկրներից, որոնց հետ Ռուսաստանն ունի բաց ավիահաղորդակցություն, կարող են վերադառնալ սովորելու ռուսական բուհերում: Բայց մի պայմանով՝ անհրաժեշտ է երկու բացասական ՊՇՌ թեստ: Պարզաբանումները հրապարակվել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:
«Ուսանողներին, ովքեր օտարերկրյա քաղաքացիներ են, թույլատրվում է անցնել ուսումնական գործընթացի, եթե ունեն բժշկական փաստաթուղթ (ռուսերեն կամ անգլերեն), որը հաստատում է COVID-19-ի բացասական արդյունքը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով...»,- ասվում է փաստաթղթում: Առաջին հետազոտությունը պետք է անցկացվի ոչ շուտ, քան Ռուսաստան ժամանումից երեք օրացուցային օր առաջ, իսկ երկրորդը` ՌԴ ժամանումից հետո երեք օրացուցային օրվա ընթացքում:
Ռուսաստանի Դաշնություն ժամանելուն պես ուսանողները պետք է պահպանեն մեկուսացման ռեժիմը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը