11 02 2021

Որտեղ գնում ենք նույն բանն են ասում՝ աշխատում ենք, բայց աշխատանք չկա. անհետ կորածի մայր



«Բոլորի հետ էլ հանդիպումներ են տեղի ունեցել, բայց ոչ մի արդյունք: Ասում են գնացեք, հարցերը լուծվում են, բայց ոչ մի արդյունք, ոչ մի քայլ կոնկրետ ձեռնարկված, որ նպատակային արդյունք տա, մենք չենք ստացել: Աշխատանքներ տարվում են, բայց էդ աշխատանքները 113-րդ օրն է, մենք չենք տեսնում, թե ինչ աշխատանքներ են տեղի ունենում, կամ ինչ են անում առհասարակ:

Մենք ոչ մի աշխատանք չենք տեսնում, աշխատանքները շոշափելի կլինեն, եթե մեր երեխաների մասին ինֆորմացիա ունենանք»,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածների ծնողներից մեկը:: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ