Թուրքական վարժանք․ ի՞նչ կանեիք, եթե Հայաստանը գրավելու, հայերին ոչնչացնելու ծրագիր ունենայիք
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պատկերացրեք թուրք պետական գործիչ եք։ Պետության շահերից ելնելով՝ Հայաստանը գրավելու, հայերին ոչնչացնելու ծրագիր ունեք։
Ի՞նչ կանեք էդ ծրագրին հասնելու համար Հայաստանի մեջ։
Անշուշտ կառանձնացնեք Հայաստանում այն «ուժերին», «քաղաքական գործիչներին», «մտավորականներին», «քաղաքացիներին», գործարարներին, որոնց միջոցով Հայաստանը հեշտ կլինի գրավել, որոնք ամեն ինչից զատ զօրուգիշեր քիրվայություն են քարոզում, չէ՞։
Է՞լ ինչ կանեք։
Անշուշտ կառանձնացնեք մյուս ուժերին ու դեմքերին, որոնք պայքարում են թուրքական մոլագարության դեմ, ուրեմն արգելք են Հայաստանը գրավելու ծրագրին, ու կմտածեք ինչպես չեզոքացնել նրանց։ Միանշանակ չեզոքացնելու գործում կարող են օգնել նրանք, որոնց առանձնացրել էիք Հայաստանը հեշտ գրավելու համար։
Առանձնացրի՞ք։ Գտա՞ք այդ մարդկանց, այդ ուժերի՞ն։
Հիմա հասկանո՞ւմ եք, թե մի շարք ուժերի, քաղաքական գործիչների, մտավորականների հանդեպ ինչու է առկա 30-ամյա ատելության քարոզ ու 2,5-ամյա դատական շինծու գործեր և միլիոնավոր խեղված ճակատագրեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը