07 02 2021

Որոնողական աշխատանքները այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի ուղղություններում

Որոնողական աշխատանքները այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի ուղղություններում

Փետրարի 6-ին Արցախում տեղի ունեցած փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանից։

Որոնողական աշխատանքները ընթացել էին Հադրութի և Ջրականի ուղղություններում: Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի ուղղություններում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 6-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ