Օրեր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել է «Դիմադրության» շարժման մասնկաից Դավիթ Ավագյանը: Որպես ձերբակալման հիմք ոստիկանությունը նշել է այն հանգամանքը, որ վերջինս չունի բնակության մշտական հասցե, այն ինչ Դավիթը Հադրութից է, պատերազմի արդյունքում կորցրել է տունն ու տեղափոխվել Երևան: Իր խնամքին են երեք անչափահաս որդիները:
Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել խուլիգանություն կատարելու հոդվածով: Դավիթի փաստաբան Մհեր Հակոբյանը նշեց, որևէ հիմնավորում չի բերվում, թե կոնկրետ ինչ է արել իր պաշտպանյալը, ում է վիրավորել, ինչի համար: Փաստաբանի խոսքով՝ դա արվում է հատուկ, ակցիայի մասնակիցներին մեկուսացնելու և մյուսներին վախեցնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը