06 02 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 211, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 211, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 211 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 937-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3114 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 779 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3893-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 227 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159 577, փաստացի բուժվողներինը՝ 4467 (մեկ օրում նվազել է 21-ով): Մեկ օրում արվել է 568 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 659749 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ