04 02 2021

ՄԻԵԴ-ը հարցում է ստացել 228 գերիների վերաբերյալ

ՄԻԵԴ-ը հարցում  է ստացել 228 գերիների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը:

Դատարանը հիշեցնում է, որ սեպտեմբերի 29-ին բավարարել է միջանկյալ միջոցի կիրառումը` կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն: «Դատարանը կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ ցանկացած քայլերից, հատկապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների, այդ թվում ՝ նրանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելուն: Դատարանը կոչ է արել պահպանել կոնվենցիայով իրենց պարտավորությունները, մասնավորապես 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների արգելումը)»,- նշված է հայտարարության մեջ:

 

Իսկ նոյեմբերի 4-ի հայտարարության մեջ ՄԻԵԴ-ը պարզաբանել է, որ պետությունները պարտավոր են նաեւ հարգել կոնվենցիոն իրավունքները: Բացի այդ, դատարանը ստացել է Հայաստանի և գերիների ազգականների կողմից բազմաթիվ հարցումներ. ներկայումս ներկայացվել է 228 մարդու վերաբերյալ հարցում:

Դատարանն առաջարկել է պատասխանող կառավարությանը ներկայացնել տեղեկատվություն համապատասխան անձանց մասին:

 

Հայաստանի միջպետական գանգատը պարունակում է խախտումների մասին պնդումներ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում` ներառյալ քաղաքացիական բնակչության, ինչպես նաեւ քաղաքացիական եւ հասարակական սեփականության եւ ենթակառուցվածքների վրա հարձակումներ մասին, քաղաքացիների նկատմամբ մահապատժի, դաժան վերաբերմունքի մասին:

ՄԻԵԴ-ը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ստացել է նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» միջպետական գանգատը և՝ ընդհանուր առմամբ 13 ադրբեջանցի գերու վերաբերյալ դիմում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ