Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ը՝ գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը