27 01 2021

Սերժանտ Էդգար Մարկոսյանին Արցախի հերոսի կոչում շնորհվեց

Սերժանտ Էդգար Մարկոսյանին Արցախի հերոսի կոչում շնորհվեց

Վեդիում հունվարի 27-ին, Արցախում զոհվածների հիշատակի խաչքարի բացման արարողության ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին:

Նա նշեց. «Այստեղ մեզ հետ է մեր կենդանի հերոս Էդգար Ադվարդի Մարկոսյանը, որին պատերազմի օրերին հանդիպել եմ եւ ուզում եմ նաեւ ընթերցել նաեւ նրան հերոսի կոչում  շնորհելու որոշումը:

«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայություններ, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի Կոռնետ հակատանկային մարտկոցի հաշվարկի հրամանատար սերժնտ Էդգար Էդվարդի Մարկոսյանին շնորհել Արցախի հերոս բարձրագույն կոչում՝ հանձնելով Ոսկե արծիվ շքանշանը»:

Թալիշի ուղղությունում ընդամենը մի քանի օրվա ընթացքում խոցել է հակառակորդի 10 զինտեխնիկա: Այդ օրերին ստացել է նաեւ ծանր վնասվածք, որ դեռ երկար պետք է կազդուրվի: Համոզված եմ՝ Էդգարը մեր ժամկետային այսօրվա հերոսն է, եւ նշեմ նաեւ, որ ունեցել է նաեւ  փայլուն ծառայություն, գերազանցիկ բոլոր ուղղություններում: Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան եւ այս պարգեւը հանձնել քեզ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ