Քիչ առաջ Արամ Գևորգյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ինչ որ մի ճիվաղ՝ դանակով զինված, հարձակվել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդայի վրա։ Տուն հասնելով ու խույս տալով՝ տիկին Լիդան զանգահարել է ոստիկանություն, որից հետո նրանք ժամանել են ու նրան ուղեկցել բաժանմունք։ Ոստիկանները օգտվելով տիկնոջ տարիքից, սկսել են նրան հարցնել՝ «արդյո՞ք իրոք դանակ է եղել, արդյո՞ք դանակը սպիտակ կոթով է եղել, արդյո՞ք նա ճիշտն է ասում»։ Տիկին Լիդային համոզել են, որ նա լավ չի տեսել ու երկու ժամ պահել են բաժանմունքում, փոխանակ՝ տաք հետքերով հայտնաբերեն հանցագործին։
Պարզվում է, որ Միկոյանի անվան 166 դպրոցի երկու աշատկերտուհիներ՝ Էլեն և Ջեմմա անունով անչափահասներ, հայտնի են նմանատիպ խուլիգանական պահվածքով։ Ամենայն հավանականությամբ, հանցագործությունը կատարել է նրանցից մեկը,-հայտնում է Արամ Գևորգյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը