Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ձերբակալման վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության գլխավո դատախազությունը։
Ըստ դատախազության, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը դիմել է դատախազություն առ այն, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 (յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա.Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, մեղվաընտանիքներ ձեռք չեն բերվել։
Հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է երեկ՝ հուլիսի 13-ի երեկոյան։
Մամուլը հայտնեց, որ ձերբակալվել են նաև որդին և քեռորդին: Գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տնից, ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով:
Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Ռաֆայել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը