19 01 2021

Ձյան ու չմշակված ճանապարհների պատճառով բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել․ Shamshyan

Ձյան ու չմշակված ճանապարհների պատճառով բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել․ Shamshyan

Այսօր՝ հունվարի 19-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով միայն Երևանում տեղի է ունեցել մոտ 200 ճանապարհատրանսպորտային պատահար, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Նշված ավտովթարներից 7-ի դեպքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ, իսկ մնացածը եղել են նյութական վնասներով:

Ժամը 14:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց, բախվել են Toyota մակնիշի 010 HH 11 համարանիշի, Toyota մակնիշի 71 AA 888 համարանիշի, Renault մակնիշի 787 AM 61 համարանիշի և Opel մակնիշի 36 OM 371 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհից չհեռացված ձյունը:

Կայքի տեղեկություններով՝ Toyota մակնիշի 010 HH 11 համարանիշի ավտոմեքենան պատկանում է նախկին հանրապետական քվոտայով պատգամավոր անցած, հետո արդեն «Իմ քայլը» պատգամավոր Շիրակ Թորոսյանին: Renault-ն էլ հաշվառված է «Վեոիլա Ջուր» ընկերության հաշվեկշռում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ