14 01 2021

ԱԺ-ում 1 ամսում 400.000 դոլարի չափով պարգևավճար են ստացել․ yerkir.am

ԱԺ-ում 1 ամսում 400.000 դոլարի չափով պարգևավճար են ստացել․ yerkir.am

Yerkir.am-ի  հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր տեղեկացրել է, որ պատգամավորներն ու աշխատակազմը 2020 թ. սեպտեմբերին եւս ստացել են պարգեւատրում՝ ամսական պաշտոնային դրույքի 75 տոկոսի չափով:

Փաստորեն, COVID-19 համավարակի շարունակվող հետեւանքների, տվյալ պահին արձանագրված շուրջ 6 տոկոս տնտեսական անկման եւ խորացող սոցիալական ճգնաժամի պայմաններում, ինչպես նաեւ պատերազմական առաջին օրերին ԱԺ 131 պատգամավորները նախորդ տարվա սեպտեմբերին ստացել են՝

-       շուրջ 65 միլիոն դրամ պարգեւատրում,

-       87 միլիոն դրամ աշխատավարձ,

-       միասին՝ 152 միլիոն դրամի չափով վարձատրություն:

Մեկ պատգամավորի հաշվով վարձատրությունը սեպտեմբերին կազմել է 1 միլիոն 160 հազար դրամ, որը շուրջ 37 անգամ գերազանցում է անապահով մեկ ընտանիքին տրամադրվող ամսական նպաստի միջին չափը:

ԱԺ աշխատակազմի 603 աշխատողների պարգեւատրումը սեպտեմբերին կազմել է շուրջ 127 միլիոն, աշխատավարձը՝ 169 միլիոն, իսկ ամբողջական վարձատրությունը՝ 296 միլիոն դրամ:

Այսպիսով՝ 2020 թ. սեպտեմբերին ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը ստացել են 192 միլիոն դրամի չափով (շուրջ 400.000 դոլար) պարգեւատրում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ