Եթե նկատի ունենանք ամբողջ աշխարհում իրավիճակը, պետք է ասեմ, որ դեռ կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը մնում է ամբողջ աշխարհում լարված: Ամանօրյա տոներին շատ երկրներում խստացվեցին սահամնափակումները, հակահամաճարակային միջոցառումները, և նույնիսկ գիտնականները և մասնագետները կանխատեսում են, որ 3-րդ ալիքի հնարավորությունը չի բացառվում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը