12 01 2021

Անհետ կորածի հորը մեքենայով ՊՆ-ի դարպասներին հարվածելու համար սպառնում է 5-10 տարի ազատազրկում

Անհետ կորածի հորը մեքենայով ՊՆ-ի դարպասներին հարվածելու համար սպառնում է 5-10 տարի ազատազրկում

Հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։

Քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից:

Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ ավելի վաղ aysor.am-ը տեղեկացրել էր.

«Որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների հետևանքով, Հրանտի եղբայրը, ով ևս պատերազմի մասնակից է, մեքենայով օրերս հարվածել է Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Նրան ձերբակալել են: Գործը 3 հոդվածով է անցնում: Սպառնում է 5-10 տարով ազատազրկում:

«Ես ասում եմ՝ դարպասները կվերանորոգեմ, իսկ դու՞ք ինչ եք անելու: Ինչո՞ւ է ինքը հասել այդ վիճակին: Հիմա իրավիճակն այնպես է, որ այս պահին ապակի՞ն է խնդիրը, թե՞ երեխան: Ամեն ծնող մի ձև է տանում, ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ով ինչ կանի: Պետք ա մարդկանց կոնկրետ պատասխան տալ, ոչ թե ուղարկել այս ու այն կողմ, էս հասցեով գնա, էն հասցեով գնա, նկար տար, չգիտեմ՝ ինչ տար…», – ասաց անհետ կորածի հարազատը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ