12 01 2021

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Եռաբլուրում» տեղի կունենա մոմավառություն

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Եռաբլուրում» տեղի կունենա մոմավառություն

Հունվարի 13-ին, ժամը 18:15-ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով առաջնագծում զոհված մեր հերոսների։

Եռաբլուրում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն և կհնչեն շարականներ։ Բոլորս հավաքվենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ