Քաղաքացիները հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվա մեկնելը:
Քաղաքացիները ցանկանում էին քայլերթով հասնել օդանավակայան, սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը:
Ոստիկանության աշխատակիցը ասաց, որ ժամանակավորապես սահմանափակվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, առանց նշելու պատճառները. «Եթե շատ եք ուզում իմանալ պատճառերը, գրավոր կդիմեք, պատասխանը կստանաք:
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը երեկ գրառում էր արել՝ նշելով, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ Իսակովի պողոտայով:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը