Մոտակա ընտրությունները կարծում եմ մանիպուլյացիա է, այդպիսի ընտրությունների մենք արդեն ականատես եղանք, երբ ընտրությունները պետք է տեղի ունենային մայիսին, ափալ-թափալ այդ ընտրությունները բերվեցին առաջ՝ օգտվելու թվաշի էյֆորիայից և եղավ այն, ինչ եղավ։ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Հայաստանում օգտվելով կորոնավիրուսի և պատերազմի ժամանակշրջանից «սղացրել» են օրենքներ, որոնք ուղիղ գծով հակահայ, հակապետական նշանակություն ունեն, ինչը թույլ է տալիս եզրահանգելու որ հայ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում մեծ դավադրություն ներսում»,- ասաց Սրապիոնյանը։
Նշենք, որ մտավորականները «Ձայն հայրենյաց» նախաձեռնություն են ստեղծել, որի նպատակը ստեղծված ծանր իրավիճակում համախմբվելն է։ Նրանք պահանջում են գործող իշխանության հեռացումը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը