07 01 2021

Հանրության հուզական ֆոնը զսպելու նպատակով է գերիների և անհետ կորածների թիվը գաղտնի պահվում․ սահմանադրագետ



Զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հստակ թիվը, որը ՊՆ-ն հրաժարվում է հրապարակել, նշելով, որ դա պետական գաղտնիք է, դա չի կարող հանդիսանալ պետական գաղտնիք։ ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Ըստ Գոհար Մելոյանի, օրենքում նշված են, թե որ դեպքերն են հանդիսանում պետական գաղտնիք, և այդ տեղեկատվությունը չի հանդիսանում ռազմական պետական գաղտնիք։ «Սյուռն այն է, որ դա անում է այն իշխանությունը, որն օրինակ, պատերազմական իրավիճակում իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած անձը միջազգային հայտնի լրատվամիջոցին հարցազրույցի ժամանակ տեղեկատվություն է տալիս ընթացող ռազմական օպերացիայի վերաբերյալ, դա Լելե Թեփեի օպերացիան էր, որը ձախողեցին։ Պատերազմական իրավիճակում հայտարարում էին տարբեր կորպուսների գտնվելու տեղը, լուսանկարներ էին հրապարակում։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ մեր երկրի սննդի պաշարներ էր հրապարակում»,-ասաց Գոհար Մելոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ