07 01 2021

Մոսկվայից Երևան է ժամանել բժիշկներ տեղափոխող հատուկ օդանավ. Wargonzo

Մոսկվայից Երևան է ժամանել բժիշկներ տեղափոխող հատուկ օդանավ. Wargonzo

Մոսկվայից Երևան է ժամանել բժիշկներ տեղափոխող հատուկ օդանավ: Այդ մասին հայտնում է @wargonzo-ն՝ իր ՌԴ ուժային կառույցներում աղբյուրներին հղումով:

Տեղեկության համաձայն՝ ռուս բժիշկները պետք է վերցնեն Մոսկվա բանակցելու նպատակով մեկնող հայ պաշտոնյաների արյան նմուշները կորոնավիրսուսի թեստի համար:

«Դատելով այն բանից, թե որքան ուշադրություն է դարձվել այդ ընթացակարգին, խոսքը ամենաբարձր մակարդակով բանակցությունների մասին»,- նշում է տելեգրամյան ալիքը՝ հավելելով, որ գործընթացը վերահսկում է ռուսական հատուկ ծառայություններից մեկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ