Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ հունվարի 7-ին, հոգեհանգստյան կարգ է մատուցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
«Այսօր մեռելոց օր է, և հոգու պարտք էր, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ մենք այցելեցինք եռաբլուր և մեր հարգանքի տուրքը մատուցեցինք մեր զոհված զինվորների համար։ Չափազանց տխուր մտածումներով եմ պաշարված, բայց Սուրբ ծննդյան լույսը լավատեսություն է ներշնչում, որ մենք մղձավանջը, տկարությունը ողբերգությունը կհաղթահարենք»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնոր Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Խոսելով երեկ Սուրբ Ծննդյան տոնին մատուցված պատարագին իշխանավորների հատկապես վարչապետի ներկա չլինելուն, Տեր Արշակն ասաց․ «Մենք այսօրվա իրավիճակով պայմանավորված հրավերներ և շնորհավորանքներ չենք ուղղել Սուրբ Ծննդյան առիթով և հետևաբար նման սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցի։ Իրենց որոշումն է եղել մենք եկեղեցու մուտքը որևէ մեկի առջև չենք փակում քանի դեռ նա հաղորդությունից, եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը