Վաշինգտոնում բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է ոստիկանապետ Ռոբերտ Կոնտին, գրում է Independent-ը։
«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- նշել է Կոնտին՝ հավելելով, որ երեք անձինք զոհվել են պատահարների հետևանքով, որոնք «շտապ բժշկական օգնություն էին պահանջում»:
Բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 52 մարդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը