Քրոջս որդին է անհայտ կորել, զույգ եղբայրներ են, մեկին հոկտեմբերի 14-ին բերեցինք Երևանի հոսպիտալ, մյուսի անունը մոտ 10-12 օր հետո զոհվածների ցուցակում էր, բայց մարմինը չեն գտնում, շրջել ենք բոլոր դիահերձարաններով, չկա։ Կառավարության շենքի առջև անհետ կորած զինծառայողի հարազատների բողոքի ցույցի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի մորեղբայրը։
«Մի զինվոր տեղեկություն է տվել, թե մարտի ժամանակ մարմինը քաշ է տվել անվտանգ վայր։ Նոյեմբերի 4-ին մյուս եղբայրն է ԴՆԹ-ի համար անալիզ հանձնել, քանի որ նրանք երկկողմանի ծնողազուրկ են։ 2 ամիս է՝ պատասխան չկա։ Հերացու դիահերձարան եմ գնացել, ահասարսուռ տեսարան էր, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը